Բրյուսելում հունիսի 4-5-ին անցկացվելիք G7-ի հանդիպման մասնակիցները նիստերից մեկում հնարավոր է՝ քննարկեն Ռուսաստանի վերադարձը առաջատար երկրների «Մեծ ությակ»՝ հաղորդել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը՝ անանուն մնալու սկզբունքով: «Ռուսաստանի՝ «ությակ» վերադառնալու համար նրանից ակնկալում են ՈՒկրաինայի հետ ճիշտ համագործակցություն և աջակցություն լարվածության թոթափման համար»,- Բրյուսելում լրագրողներին հայտնել է աղբյուրը: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանն ինքն է իրեն մեկուսացրել այդ խմբից և պետք է գործի միջազգային իրավունքին և այն արժեքներին համապատասխան, որը կիսում են G7-ի անդամները:
«Քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր վարքագիծը, դժվար է պատկերացնել նրա վերադարձը խումբ»,- ընդգծել է աղբյուրը: